Արգիշտի Ղազարյանը չի կանգնի ԲԴԽ-ի առաջ. Դատավորների էթիկայի հանձնաժողովը կարճել է նրա վերաբերյալ կարգապահական վարույթը

Լուրեր

22.12.2024 | 14:48
Պատգամավորները դպրոցականներին ներկայացրել են ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
22.12.2024 | 14:25
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
22.12.2024 | 13:36
Այսօր երեկոյան հնարավոր է թույլ ձյուն
22.12.2024 | 13:00
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
22.12.2024 | 12:54
Էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. ՏԿԵ նախարար
22.12.2024 | 12:29
Տեխասում տղամարդը պիկապով մխրճվել է առևտրի կենտրոն և վրաերթի ենթարկել մարդկանց
22.12.2024 | 11:32
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 22-ի դրությամբ
22.12.2024 | 11:03
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
22.12.2024 | 10:50
Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
22.12.2024 | 10:45
Բնակիչներին է վերադարձվել շուրջ 40000 քմ տարածք․ 2024-ը՝ Արաբկիրում
22.12.2024 | 10:13
Երևանում 2024 թ. անցկացվել են 15 միջազգային մրցաշարեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.12.2024 | 10:00
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21.12.2024 | 20:00
Պետական պարտքի կրկնապատկումն ու պարտքը չավելացնելու Փաշինյանի խոստումը. Փա՞ստ, թե փուստ
21.12.2024 | 19:38
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
21.12.2024 | 19:00
Մեզանում ահավոր անճաշակ, ոչ հայի մասին հարմոնիաներով երգերը շատ են, կանգ առնել է պետք. Էմմա Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչական դատարանի նախագահ Արգիշտի Ղազարյանի նկատմամբ վերջերս կարգապահական վարույթ է հարուցվել, որը, սակայն, Բարձրագույն դատական խորհուրդ չի ուղարկվել․ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը որոշել է այն կարճել։

Դատավորների վերաբերյալ վարույթներն օրենքով հրապարակման ենթակա չեն, և եթե չեն ուղարկվում Բարձրագույն դատական խորհուրդ, ապա դրանց մասին հանրությունը տեղեկություն չի ստանում: Այնուամենայիվ, մեզ հայտնի է դարձել, որ վարույթը հարուցվել է Վճռաբեկ դատարանի կողմից Ղազարյանի կայացրած դատական ակտը բեկանելուց հետո։ Նրա դեմ վարույթ հարուցելու հարցով Էթիկայի հանձնաժողովին է դիմել «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ն, որը Ղազարյանի քննած վարչական գործով ներգրավված է եղել որպես երրորդ անձ։

Այսպես՝ ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա գործի՝ «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի միակ մասնակից Հասմիկ Միհրանյանն ընդդեմ Կադաստրի պետական կոմիտեի դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով ճանաչել «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի և «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի միջև 23.05.2007 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրով գրանցված վարձակալության իրավունքի դադարեցման վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2020 թվականին կատարված պետական գրանցման առ ոչինչ լինելը և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ընկերության և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի միջև 2021 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումը։

Հայցադիմումին կից հայցվորը ներկայացրել է նաև հայցի ապահովման մասին միջնորդություն։

ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի 2022 թվականի որոշմամբ՝ Հասմիկ Միհրանյանի կողմից ներկայացված՝ հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, և արգելվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող անշարժ գույքի և հողամասի նկատմամբ իրավունք փոխանցել երրորդ անձանց կամ այն ծանրաբեռնել որևէ իրավունքով կամ սահմանափակումով՝ մինչև նույն գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

«Արգելել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին քաղաք Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող անշարժ գույքի և հողամասի նկատմամբ կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի այդ գույքի կամ հողամասի փաստական կամ իրավական վիճակի փոփոխության, այդ թվում՝ կատարել ներդրումային ծրագրից բխող որևէ գործողություն, որևէ կապիտալ ներդրում, շինարարություն, անբաժանելի բարելավումներ, գույքի ենթավարձակալության հանձնում՝ մինչև նույն գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»,- Ղազարյանը գրել է որոշման մեջ։

Վարչական գործում առկա տվյալների համաձայն՝ «Հավաքական թիմերի մարզային կենտրոն»-ը Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ նիստի ընթացքում ներկայացրել է միջնորդություն՝ իր հնարավոր վնասների հատուցման համար հայցվորից հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ, որով խնդրել է պարտավորեցնել հայցվորին դատարանի դեպոզիտ փոխանցել հնարավոր վնասների ապահովման գումարը՝ 186.000.000 ՀՀ դրամի չափով:

Արգիշտի Ղազարյանը 2023 թվականի որոշմամբ երրորդ անձ ընկերության կողմից ներկայացված հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունը թողնվել է առանց քննության:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ՝ Դատարանի 24.02.2023 թվականի «հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունն առանց քննության թողնելու մասին» որոշման դեմ երրորդ անձ ընկերության՝ «Հավաքական թիմերի մարզային կենտրոն»-ի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է, որից հետո «Հավաքական թիմերի մարզային կենտրոն»-ը դիմել է Վճռաբեկ դատարան: Ըստ բողոքի՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված չէ որևէ նորմ, որը դատարանին լիազորում է առանց քննության թողնել կողմի հակընդդեմ ապահովում տրամադրելու մասին միջնորդությունը: Դատարանը, նշված միջնորդությունն առանց քննության թողնելով, ըստ էության, մերժել է այն: Վերաքննիչ դատարանը, հաշվի չի առել նաև, որ դատարանը, իր կողմից կայացված ակտը վերնագրելով « միջնորդությունն առանց քննության թողնելու մասին որոշում», անձին զրկել է այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից:

Ըստ բողոք բերած երրորդ անձ ընկերության՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է միջնորդությունն առանց քննության թողնելու միայն մեկ հնարավորություն, այն է՝ նույն հիմքերով կրկին ներկայացված միջնորդությունն առանց քննության թողնելը։ Այսինքն՝ մնացած բոլոր դեպքերում դատարանը պետք է կայացնի որոշում՝ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ։ Ուստի դատարանը, չունենալով միջնորդությունն առանց քննության թողնելու լիազորություն, կայացրել է այդպիսի որոշում՝ սահմանափակելով հայցվորի բողոքարկման իրավունքը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ։
Վճռաբեկ դատարանը, գործը քննելով, արձանագրում է, որ վարչական գործով քննվող քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի շրջանակներում գործին մասնակցող անձը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, պետք է հնարավորություն ունենա օգտվել տվյալ քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջի նկատմամբ կիրառելի իրավական նորմերով նախատեսված պաշտպանության միջոցներից, մասնավորապես՝ իր հնարավոր վնասների հատուցման համար հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձից ապահովում (հակընդդեմ ապահովում) պահանջելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավունքից, իսկ դրա հնարավոր մերժման պարագայում այդ որոշման բողոքարկման իրավունքից՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը նախատեսում է այդ որոշման բողոքարկման հնարավորություն։ Այսպիսով՝ Վճռաբեկ վարչական դատարանը որոշել է երրորդ անձ ընկերության բողոքը բավարարել։

Այս որոշումից հետո երրորդ անձ ընկերության՝ «Հավաքական թիմերի մարզային կենտրոն»-ի ներկայացուցիչը դիմել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովին Արգիշտի Ղազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով:

Ներկայացված դիմումում ընկերությունը պնդել է, որ Արգիշտի Ղազարյանի որոշման հետևանքով «Հավաքական թիմերի մարզային կենտրոն»-ը կրել է մեծ վնասներ և ստիպված է եղել լուծել «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդարացիա» ՀԿ-ի հետ կնքված բազմամիլիոնանոց ներդրումներ նախատեսող վարձակալության պայմանագիրը, դրա հետևանքով վերջինիս չի վճարվել վարձավճարները, Ընկերությունը չի կարողացել ապահովել պետական շենքում ակնկալվող օտարերկրյա մեծ ներդրումներ, չի կարողացել մարել վարձակալությունից առաջացած պարտավորությունները ՊԵԿ-ի հանդեպ, ինչպես նաև աշխատողների աշխատավարձի և մնացած կրեդիտորների առջև առկա պարտավորությունները, հայտնվել է սնանկության եզրին:
Ղազարյանի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովը վարույթ է հարուցել, ապա՝ կարճել:

Նշենք, որ Արգիշտի Ղազարյանի նկատմամբ 1 տարի առաջ ևս վարույթ էր հարուցվել ՄԻԵԴ վճռի հիմքով։ Ըստ այս գործի՝ վարչական դատարանի քննությանը ենթակա գործը Հայաստանի Վարչական դատարանը և ոչ մի այլ ատյանի դատարան վարույթ չէր ընդունել, այսպիսով՝ Հայաստանը խախտել էր դատարանի մատչելիության իրավունքը։ Այն գործով, որով Ղազարյանը կանգնել էր ԲԴԽ-ի առաջ, անցնում էր նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանը։ Կարգապահական գործով անցնող բոլոր 4 դատավորներին ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց՝ չնայած 2019 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ ՄԻԵԴ Վճռի հիմքով հաստատված, կոպիտ խախտումներ թույլ տված բոլոր դատավորները պետք է հեռացվեն դատական համակարգից։

Այժմ, փաստորեն, Արգիշտի Ղազարյանի վերաբերյալ 2-րդ կարգապահական վարույթը կարճվել է, և նա չի կանգնի ԲԴԽ-ի առաջ։

Արաքս Մամուլյան