Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ մանրամասներ է հայտնել X-ի իր միկրոբլոգում։ Նա նշել է, որ զրույցը հաստատել է երկու երկրների միջև գործընկերության ռազմավարական բնույթը և պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել համագործակցությունը հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, այդ թվում՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահությունը COP29-ում, որը կկայանա նոյեմբերին Բաքվում։ «Ես նաև …

