Ռաբիսի ներքո տղաներին բանակ են ճանապարհում, թշնամին նրանց սպանում է էլի այդ ռաբիսի ներքո. Սուչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Հիմա մեր նվագախումբն ակտիվ գործունեություն է ծավալում Երևանում, համերգներ ենք ունենում նաև Հայաստանի տարբեր քաղաքներում: Արցախցի երաժիշտները տարբեր տեղեր են աշխատում, ոմանք ուսանում են, որոշ երաժիշտներ էլ գնացին երկրից»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանը`ամփոփելով վերջին 1 տարում Արցախի լուծարման մասին փաստաթղթի ստորագրումից և տեղահանությունից հետո նվագախմբի գործունեությունը:

Նրա կարծիքով` մենք 2020-ի նոյեմբերի 9-ի`կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից 4 տարի անց այդպես էլ դասեր չքաղեցինք. «Շատերիս առևտրականի հոգին թույլ չի տալիս դասեր քաղել, հաճախ նեղ շահերով ենք առաջնորդվում, ոչ`հանրային շահով»:

Տիգրան Սուչյանը խոսում է նաև մեր երկրում ռաբիս երաժշտության գերակայության և դրա հետևանքների մասին. «Մանկապարտեզներում երեխաներին ռաբիսի հոգեբանությամբ ենք դաստիարակում, դպրոցներում ուսուցիչները աշակերտներին ռաբիսի ներքո ուրախանալով են ճանապարհում մեծ կյանք, ռաբիսի ներքո մենք մեր տղաներին բանակ են ճանապարհում, թշնամին նրանց սպանում է էլի այդ ռաբիսի ներքո: Երաժշտության այդ տեսակը դարձրել ենք մեզ համար այցեքարտ»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան