Բաքվում պատրաստվում է Արցախի հայկական Շուշի քաղաքում հերթական քարոզչական միջոցառումն անցկացնել, այս անգամ խոսքը Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին է։ Միջոցառման անցկացումն ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հաստատել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։ «Մենք պատրաստ ենք և մտադիր ենք ամրապնդել մեր համագործակցությունը թյուրքական համայնքի շրջանակում: Այս տարվա հուլիսին Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների …