Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլաերտին Վրաստանում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության գործողություններն անհիմն է անվանել, փոխանցում է Գրուզիա օնլայնը։ «Թեև որոշ ցուցարարների կողմից բռնության գործողություններ են տեղի ունեցել, դրանք չեն արդարացնում ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառումը: Ինչ վերաբերում է խաղաղ ցուցարարների դեմ ջրցան մեքենաների և պղպեղային սփրեյի համատարած կիրառման մասին հաղորդումներին, ես շեշտում եմ, …

