ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Համուդ Ալ Տովայային (նստավայրը՝ Մոսկվա) և ՀՀ-ում Օմանի Սուլթանության պատվավոր հյուպատոս Պերճ Օհանյանին։ «Գևորգ Մանթաշյանը՝ կարևորելով Հայ-օմանական հարաբերությունների զարգացումը, ներկայացրել է նախարարության պատմությունը, գործունեության ուղղությունները, ռազմավարական թիրախները ու իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ նախարարությունը պատրաստակամ է երկխոսության …

