ՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկում են Ուկրաինայի հարցով մոտալուտ բանակցությունների հնարավորությունը․ Bloomberg

Լուրեր

08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
Բոլորը

ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները՝ Ռուսաստանի հետ բանակցությունները սկսելուց առաջ նրա դիրքերն ամրապնդելու համար։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները։ Նրանց խոսքով՝ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու և ճակատում տիրող իրավիճակի ֆոնին Կիևի դաշնակիցները համոզված են, որ բանակցությունները պետք է սկսվեն մոտ ապագայում։

Դեկտեմբերի 3-4-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները կենտրոնացել են սպառազինությունների մատակարարման հարցերի վրա, մինչդեռ դաշինքի անդամ երկրների կառավարությունները քննարկում են բանակցությունները վերսկսելու տարբեր սցենարներ, գրում է Bloomberg-ը։

Քննարկվում են նաև Ուկրաինայի անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք «չեն հրահրի Պուտինին», ասել են գործակալության զրուցակիցները։

Հնարավոր տարբերակների թվում է ճակատային գծի երկայնքով ապառազմականացված գոտու ստեղծումը, որը, հավանաբար, պարեկելու են եվրոպական զորքերը։ Այս սցենարը դիտարկում է նաև Դոնալդ Թրամփի թիմը։

Մինչդեռ դեկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ի պատասխան լրագրողների ՝ Ուկրաինայի կողմից հնարավոր տարածքային զիջումների մասին հարցերին, պատասխանել է. «Ավելի շատ ռազմական օգնություն ու ավելի քիչ քննարկումներ, թե ինչ տեսք կունենան խաղաղության շուրջ բանակցությունները»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի