Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը նոր է ուժի մեջ մտել

Լուրեր

10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
Բոլորը

Հյուսիսային Կորեայի KCNA գործակալությունն ու Rodong Sinmun պարբերականը գրում են, որ Ռուսաստանի հետ Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը պաշտոնապես ուժի մեջ է մտել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պայմանագիրը ստորագրվել է  երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի կողմից հուլիսի 19-ին, սակայն վավերացման գործընթացը թե՛ Ռուսաստանում, թե՛ Հյուսիսային Կորեայում ավարտվել է նոյեմբերին։

Դեկտեմբերի 4-ին Մոսկվայում տեղի է ունեցել վավերացման փաստաթղթերի փոխանակում, նշում են հյուսիսկորեական լրատվամիջոցները։ Համաձայնագրի տեքստի համաձայն՝ այն պետք է ուժի մեջ մտնի այդ պահից։

Պայմանագրի վրա հիմնված երկու երկրների հարաբերությունները «հզոր շարժիչ ուժ կծառայեն անկախ և արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման արագացման համար, որտեղ գոյություն չունեն գերիշխանություն, ենթակայություն և հեգեմոնիա», գրում է KCNA-ն։

Պայմանագիրը պարունակում է հոդված երրորդ երկրի կողմից հարձակման դեպքում օգնության մասին: Շատ մեկնաբաններ կարծում են, որ պայմանագիրն իրավական հիմք է ստեղծում Ուկրաինայի հետ պատերազմին հյուսիսկորեական զորքերի մասնակցության համար, սակայն Մոսկվան և Փհենյանը բացահայտ չեն խոսել այդ մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի