Հալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին

Լուրեր

09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
Բոլորը

Հալեպում դեռևս մնում է 10-12 հազար հայ, որոնց տարհանումը հնարավոր կլինի կազմակերպել պատեհ հնարավորության առաջացման դեպքում։ Սիրիահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի «Մեդիա կենտրոն»-ում կայացած՝ «Իրավիճակը Հալեպում. հայ համայնքի ճակատագիրը. անվտանգության մտահոգություններ և մարդասիրական կարիքներ» թեմայով քննարկման ընթացքում նման տեղեկություններ հրապարակեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Ամփոփելով նոյեմբերի 30-ին Սիրիայի հակակառավարական ուժերի վերահսկողության ներքո անցնելուց հետո Հալեպում ներկայում տիրող իրավիճակը՝ բանախոսը հայտնեց, որ սրացմանը հաջորդած 1-2 օրերին որոշ հայ ընտանիքներ կարողացել են երկրորդական ճանապարհներով դուրս գալ քաղաքից։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կապ է պահպանում այդ ընտանիքների հետ, որոնց մի մասը հաստատվել է մայրաքաղաք Դամասկոսում, մյուսները՝ Լաթաքիայում և Քեսաբում։

«Մեր տվյալներով՝ այս պահին Հալեպում կան շուրջ 10-12 հազար հայեր, որոնք հիմնականում տեղաբաշխված են երեք շրջաններում՝ Նոր Գյուղ, Ազիզիե և Սուլեյմանիե։ Հայեր կան նաև այլ թաղամասերում»,- նշեց Ալեքսանյանը։

Նրա հաղորդմամբ՝ որոշակի ընդմիջումից հետո դեկտեմբերի 3-ին Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների առաջին խոշոր հանրային հանդիպումը։ Բերիո թեմը՝ Կիլիկիո հայոց կաթողիկոսության ֆինանսական միջնորդությամբ միջոցներ է հատկացնում քաղաքի կարիքավոր ընտանիքներին։ Մյուս հաստատությունները նույնպես աստիճանաբար ծավալում են բարեգործական աշխատանքներ։ Հալեպում հացի և ջրի պաշարների սղությամբ պայմանավորված՝ գրանցվել է գների որոշակի թանկացում։

Հովհաննես Ալեքսանյանը նշեց նաև, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչությունը կապ է պահպանում տեղի համայնքային հաստատությունների և Սիրիայում ՀՀ դեսպանատան հետ։ Վերջինս և ՀՀ ԱԳՆ-ն թեժ գիծ են գործարկել հայրենակիցների համար։ Բոլոր կառույցները հետևում են իրադարձությունների զարգացմանը՝ պատրաստ լինելով ցանկացած պահի օգնության հասնել հալեպահայերին։

«Այս պահին հնարավոր չէ տարհանում կազմակերպել և օժանդակություն հասցնել։ Եթե հնարավորություն լինի և պայմանները ներեն, կարելի է դա դիտարկել, բայց այս պահին այդպիսի հնարավորություն չկա։ Հալեպի օդանավակայանը և արդյունաբերական գոտին հիմա վերահսկում են իսլամիստական խմբավորումները։ Մեծ թվով մարդկանց անվտանգ տարհանելու երաշխիք չկա»,- հայտնեց Հովհաննես Ալեքսանյանը։

Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 14-ին նախատեսված է Դամասկոս-Երևան չվերթ և վտանգից մազապուրծ եղած սիրիահայերի առաջին խումբը կհասնի Հայաստան։

«Պատրաստ ենք ցանկացած ժամի ընդունել մեր հայրենակիցներին և զբաղվել նրանց խնդիրներով։ Նախորդ տարիներից պահպանել ենք սիրիահայերի առողջապահական անվճար պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում պատրաստ ենք դիտարկել մեր հայրենակիցների կարիքները։ Նաև կոչ ենք անում մեր գործընկեր կազմակերպություններին իրականացնել համատեղ ծրագրեր»,- ընդգծեց վարչության պետը։

Սիրիայի մեծությամբ երկրորդ և ամենահայաշատ քաղաքը իսլամիստ ապստամբների վերահսկողության ներքո է անցել նոյեմբերի 30-ին։ Սիրիայում Հայաստանի դեսպանությունը նշել է, որ անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է։ ՀՀ ԱԳ նախարարությունը ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հնարավորության դեպքում կդիտարկվեն բոլոր տարբերակները։