Դատախազությունը հայտարարել է բաց մրցույթ՝ Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք azdarar.am կայքից։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ կարող է նշանակվել «Դատախազության մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 36-րդ հոդվածներով նախատեսված պահանջները բավարարող անձը։ …

