ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է LRHW գերձայնային հրթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 15:23
Առաջարկում ենք կուսակցությունների ֆինանսական հոսքերը ԿԿՀ կայքում հրապարակել իրական ժամանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:56
Արփինե Սարգսյանը հանդիպել է Իսլանդիայի նախագահին և Ավստրալիայի նախկին վարչապետին․ քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցեր
20.11.2026 | 14:44
Էդ խեղճ «ստնտուկները» ի՞նչ են արել, որ ուզում եք պատժել. Տարոն Չախոյանը` Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:41
Դոնալդ Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
20.11.2026 | 14:32
Հրդեհի վտանգի պատճառով փակվել են «Ֆլեշ»-ի և «Կամօյլ»-ի լցակայանները, Մրգաշատում ապամոնտաժվել է գազի պահեստարան
20.11.2026 | 14:26
Գյումրիում և Ամասիայում հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք
20.11.2026 | 14:20
Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդն ու հակառեկորդը «Վաշինգտոն Քեփիթալզում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 14:12
Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրենին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով
20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:00
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը
20.11.2026 | 13:56
«Եվրոպական եռյակի» ներկայացուցիչների այցը ՌԴ քննարկվում է․ Ռյաբկով
20.11.2026 | 13:47
Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է «Long Range Hypersonic Weapon» (LRHW) միջին հեռահարության գերձայնային հրթիռային համակարգը, հայտնում է Պենտագոնը։

Ենթադրվում է, որ սա Միացյալ Նահանգների կողմից հրթիռի առաջին հաջող փորձարկումն է, որը կարող է անցնել մինչև 3000 կմ՝ 6000 կմ/ժ-ից ավելի արագությամբ: Dark Eagle անունը կրող հրթիռն արձակվել է Կանավերալ հրվանդանից։

Հրթիռը մշակվել է Lockheed Martin-ի կողմից և նախատեսված է զանգվածային հրթիռային հարված հասցնելու և ամրացված պաշտպանական գծերը ճեղքելու համար: LRHW-ն ԱՄՆ ռազմավարության մի մասն է՝ 2020 թվականին Միջին հեռահարության միջուկային ուժերի (INF) պայմանագրից երկրի դուրս գալուց հետո գերձայնային զենք մշակելու համար:

2024 թվականի հունիսին կառավարության հաշվետվողականության գրասենյակը հայտարարել է, որ ԱՄՆ բանակը չի կարողացել հասնել իր նպատակին ու իր առաջին LRHW գերձայնային հրթիռային մարտկոցը չի արձակել մինչև 2025 ֆինանսական տարվա սկիզբը, որը սկսվում է հոկտեմբերի 1-ից։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի