Ադրբեջանում զորակոչի տարիքային շեմն առաջարկվում է նվազեցնել՝ հասցնելով 30 տարեկանի

Լուրեր

07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանում առաջարկվում է զորակոչի տարիքի վերին շեմը 35-ից նվազեցնել 30-ի։ Սա արտացոլված է «Զինվորական պարտականությունների և զինվորական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Գործող օրենքի համաձայն՝ զինակոչիկները 18-ից 35 տարեկան Ադրբեջանի քաղաքացիներն են, որոնք անցել են կամ պետք է անցնեն նախնական զինվորական հաշվառում և չեն անցել զինվորական ծառայություն։ Փոփոխություններով առաջարկվում է տարիքային շեմը նվազեցնել՝ հասցնելով 30 տարեկանի։

Նշվում է, որ զորակոչիկները, որոնք տարկետման իրավունքը կորցրել են, ինչպես նաև տարկետման իրավունք չունեցող կամ սույն օրենքով նախատեսված հիմքերը չունեցող զորակոչիկները, որոնք նշված ժամկետում չեն զորակոչվել զինվորական ծառայության և մինչև 35 տարին լրանալը պետք է զորակոչվեին, ապա այժմ, ըստ փոփոխության, նման անձինք կզորակոչվեն մինչև 30 տարեկանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի