Ուկրաինայի իշխանությունները հաղորդում են էներգետիկ օբյեկտների վրա ռուսական զանգվածային հարձակման մասին

Լուրեր

20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:56
Արփինե Սարգսյանը հանդիպել է Իսլանդիայի նախագահին և Ավստրալիայի նախկին վարչապետին․ քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցեր
20.11.2026 | 14:44
Էդ խեղճ «ստնտուկները» ի՞նչ են արել, որ ուզում եք պատժել. Տարոն Չախոյանը` Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:41
Դոնալդ Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
20.11.2026 | 14:32
Հրդեհի վտանգի պատճառով փակվել են «Ֆլեշ»-ի և «Կամօյլ»-ի լցակայանները, Մրգաշատում ապամոնտաժվել է գազի պահեստարան
20.11.2026 | 14:26
Գյումրիում և Ամասիայում հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք
20.11.2026 | 14:20
Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդն ու հակառեկորդը «Վաշինգտոն Քեփիթալզում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 14:12
Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրենին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով
20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:00
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը
20.11.2026 | 13:56
«Եվրոպական եռյակի» ներկայացուցիչների այցը ՌԴ քննարկվում է․ Ռյաբկով
20.11.2026 | 13:47
Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:45
Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:40
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Լեհաստանում
Բոլորը

Ռուսական զորքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ուկրաինայի վրա։ Ուկրաինայի բոլոր շրջաններում ավիահարվածի տագնապ է հայտարարվել, փոխանցում է Current Time-ը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են անօդաչու թռչող սարքերի և հրթիռների, այդ թվում՝ «Կինժալ» գերձայնային հրթիռի արձակման մասին։ «ՌԲԿ Ուկրաինա»-ն գրում է, որ հրթիռներն արձակվել են, այդ թվում՝ Տու-95MC ռմբակոծիչներից, գրոհին մասնակցել է նաև ՄիԳ-31Կ կործանիչը, որը «Կինժալ» հրթիռ կրող է։

Պայթյուններ են գրանցվել Կիևում, Օդեսայում, Լվովում, Չերկասիում, Խմելնիցկիում, Խարկովում, Իվանո-Ֆրանկովսկում և այլ շրջաններում։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել է, որ էներգետիկ օբյեկտները գտնվում են ռուսական բանակի զանգվածային հարձակման տակ։

«Էներգետիկները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ էներգետիկ համակարգի համար բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի