Ադրբեջանական AzelTV-ի ղեկավար Աֆղան Սադիգովը 45-րդ օրն է՝ հացադուլ է անում Վրաստանում բանտում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բանտային հիվանդանոցում լրագրողին հանդիպել է կինը՝ Սևինջ Սադիգովան։ «Աֆղանի վիճակը գնալով վատանում է: Նրան կրկին հանդիպման են բերել անվասայլակով։ Նա շատ հյուծված է՝ շաքարը ցածր է, երիկամների հետ կապված խնդիրներ կան, գլխապտույտ և սրտխառնոց։ Այդուհանդերձ, նա շարունակում է հացադուլը՝ …

