Ադրբեջանը չի աջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ Իտալիայում միջազգային համաժողովի ժամանակ պատասխանելով մոդերատորի հարցերին։ «Մենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները շատ լավ ենք համարում, մենք աջակցում ենք Ուկրաինայի և բոլոր երկրների ինքնիշխանությանը, բայց, միևնույն ժամանակ, մենք չենք եղել և չենք լինի հակառուսական պատժամիջոցների արշավի մաս»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։ …

