Հերթեր՝ բանկերում ու նոտարների մոտ․անշարժ գույքի շուկան եկամտահարկի վերադարձի սահմանափակմանն ընդառաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
Բոլորը

Աննախադեպ ակտիվություն՝ անշարժ գույքի առաջնային շուկայում։ Հաշված օրեր անց՝ 2025 թվականի հունվարի 1-ից Երևանում առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու համար վերցված վարկերի դեպքում եկամտահարկի վերադարձի արտոնությունն այլևս չի գործի։ Գնորդները շտապում են տուն ձեռք բերել և, ըստ էության, ապագա պահանջարկը տեղափոխվել է այս տարի։

«Ունեինք գերխտացված պահանջարկ։ Հիմնականում 2024-25 թվականի գնորդները փորձում էին այս տարի բնակարան ձեռք բերել։ Նույնիսկ նոտարների մոտ արդեն նախապես հերթագրված են, բանկերում պատրաստվել էին այս վերջին մի քանի ամսվան»,- նշում է Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը։ 

Ստեղծված պահանջարկի մեծ մասը՝ շուրջ 80 տոկոսը, պայմանավորված էր եկամտահարկի վերադարձի մասին օրենքով։ Նրա խոսքով՝ կառուցապատողները տարեվերջին փորձում են գրավիչ առաջարկներ անել գնորդներին՝ իրենց բնակարանների վաճառքն ապահովելու համար։

«Կար քանակ բնակարաննների, որ կառուցապատողներին հարմար էր, որ մինչև այս տարվա վերջ իրենք իրացնեն դրանք։ Զեղչեր, հավելյալ նվերներ, կար մեծ էքսպո՝ Տուն էքսպոն, ահագին հետաքրքիր միջոցառումներ են եղել, բայց դա ի շահ գնորդների է եղել»,- նշում է Հարությունովը։ 

Արդյո՞ք քաղաքացիները դեռևս հնարավորություն ունեն եկամտահարկի հետվերադարձով երևանում բնակարան ձեռք բերելու համար դիմել բանկերին․ ըստ Հարությունովի՝ հիմա դժվար թե հասցնեն։ 

Կառուցապատողների հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանն իր հերթին հորդորում է մեծ գնանկման չսպասել։ Մի կողմից՝ միջազգային շուկայում գների քաղաքականությունը, մյուս կողմից՝ ահռելի մեծ տեղական տուրքերն ու հարկերը մեծացնում են կառուցապատման արժեքը։  

«Մեր պատկերացմամբ հաջորդ տարի է ակնկալվում որոշակի գների փոփոխություն, որը չի կարող լինել 10 տոկոսից ավելի։ Այն պատկերացումները, որ հնարավոր է լինեն գների էական անկում չի կարող լինել այդպես մեր պատկերացմամբ, որովհետև ինքնարժեքից ցածր առաջարկ բնականաբար չի կարող լինել, իսկ այսօրվա պայմաններում ինքնարժեքը գնալով միայն ու միայն բարձրանում է»,- նշում է Գրիգորյանը։ 

Նրա խոսքով՝ հաջորդ տարի Երևանում մեծ պահանջարկն անկում կապրի, եթե Կառավարությունը միջոցներ չձեռնարկի։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո Երևանում գտնվող նորակառույցներից հիփոթեքով բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձ այլևս չի լինի։ 2027-ի հունվարի 1-ից հետո եկամտահարկի վերադարձի մասին օրենքը ը չի գործի արդեն Երևանին հարակից՝ Արագածոտնի, Արարատի, Արմա­վիրի և Կոտայքի մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձով բնակարանի գնման ծրագիրն առհասարակ կդադարի գործել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անժելա Պողոսյան