ՌԴ Կրասնոդարի երկրամասում նավթի արտահոսքից հետո էկոլոգիական աղետ է սկսվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կերչի նեղուցում ռուսական երկու լցանավերի խորտակման հետևանքով տասնյակ կիլոմետրերով ափամերձ գիծը ծածկվել է մազութով։ Տեղի բնակիչները հայտնում են մազութի ու լողափերում լցված նավթամթերքի հետքերի մեջ սատկած կենդանիների մասին։ Նավերը պետք է շահագործումից դուրս բերվեին դեռևս 10-15 տարի առաջ, իսկ դրանցից մեկն անգամ շահագործման համար անհրաժեշտ փաստաթղթեր չի ունեցել, գրում է The Moscow Times-ը։

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է սկսված աղետի մասին։ Նա օգնություն է խնդրել իր դաշնային գործընկերներից և պարզաբանել, որ նավթի արտահոսքի հետևանքի դեմ պայքարելու համար ստեղծվել է երկու օպերատիվ շտաբ։

«Այսօր առավոտյան ափամերձ գոտու մոնիթորինգի ժամանակ մազութի հետքեր են հայտնաբերվել։ Նավթամթերքն ափ է մղվել Տեմրյուկի շրջանի Վեսելովկա գյուղից մինչև Անապայի Բլագովեշչենսկայա գյուղը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Իմ հանձնարարականով երկու քաղաքապետարաններում շտապ տեղակայվել են օպերատիվ շտաբներ՝ քաղաքապետերի գլխավորությամբ։ Տեղում աշխատում է շտապօգնության 267 անձնակազմ՝ 50 միավոր տեխնիկայով: Անհրաժեշտության դեպքում մենք կավելացնենք ուժերի և ռեսուրսների քանակը»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ SHOT-ի՝ ընդհանուր առմամբ Սև ծով է լցվել ավելի քան 4,2 հազար խորանարդ մետր մազութ։

Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկ և Անապա շրջաններում նավթի արտահոսքի հետևանքների պատճառով մունիցիպալ մակարդակով արտակարգ դրություն է մտցվել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի