Դամասկոսում 2012թ․ ի վեր առաջին անգամ Ֆրանսիայի դեսպանատան շենքի վրա բարձրացվել է ֆրանսիական դրոշը

Լուրեր

08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
Բոլորը

Սիրիայի հարցով Ֆրանսիայի հատուկ բանագնաց Ժան-Ֆրանսուա Գիյոմը, որն այցելել է Դամասկոս, ասել է, որ իր երկիրը պատրաստվում է կանգնել սիրիացիների կողքին այս ամիս ապստամբների կողմից Բաշար Ասադի պաշտոնանկությունից հետո, գրում է Le Monde-ը։

«Ֆրանսիան պատրաստվում է երկարաժամկետ լինել սիրիացիների հետ, ներառյալ՝ ընթացիկ անցումային շրջանը, որը, հուսով ենք, խաղաղ կլինի»,- լրագրողներին ասել է Գիյոմը։

Նրա խոսքով՝ ֆրանսիական դիվանագիտական ​​պատվիրակության ուղեկցությամբ Սիրիա կատարած իր այցը հետապնդում էր նաև «Դամասկոսի փաստացի իշխանությունների հետ կապ հաստատելու նպատակ»։

Դամասկոսում Ֆրանսիայի դեսպանատունը, որը փակվել է 2012 թվականի մարտից, դեռևս պետք է վերաբացվի, սակայն Agence France-Presse լրագրողը հայտնել է, որ ֆրանսիացի անվտանգության աշխատակիցները երեքշաբթի խոհանոցից ներս են մտել շենք և կոտրել գլխավոր դռան կողպեքը:

2012 թվականից ի վեր առաջին անգամ դեսպանատան նախասրահում բարձրացվել է Ֆրանսիայի դրոշը։ Այն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր դեսպանատան փակման մասին՝ ի նշան բողոքի հակակառավարական ցուցարարների դեմ Ասադի արյունալի ճնշումների։ Առաքելությունը հապճեպ փակվել էր, արխիվները այրվել կամ հեռացվել էին, համակարգիչները՝ ոչնչացվել։

Լրագրողների հարցին՝ ե՞րբ կվերաբացվի  դեսպանատունը, Գիյոմը պատասխանել է, որ չի կարող հստակ ամսաթիվ նշել՝ «մինչև անվտանգության չափանիշները հաստատվեն»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի