Կիրանցում սահմանազատումից հետո նոր տներ են կառուցվում, ինչպես նաև շարունակվում են այն շինաշխատանքերը, որոնք սկսվել էին մինչ այդ գործընթացը։ Factor.am-ը երեկ շրջել է գյուղում և արձանագրել, որ Կիրանցում 7 տուն է կառուցվում։ «Գյուղը չի դատարկվում, նոր տներ ենք կառուցում, երկիրը սահմանից է սկսվում, պետք է հզորանանք»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է աճարկուտցի մի երիտասարդ, որը …

