ԵՄ-ին անդամակցությունը շարունակում է Թուրքիայի համար ռազմավարական նպատակ մնալ․ Էրդողան

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Եվրամիությանն անդամակցությունը Թուրքիայի համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է TRT Haber-ը։

«Ակնհայտ է, որ մեր անդամակցությունը զգալի ներդրում կունենա ինչպես միության, այնպես էլ մեր երկրի համար, վերջին զարգացումներն է՛լ ավելի են ամրապնդել Թուրքիայի՝ որպես առանցքային երկրի դիրքերը։ Ես փոխանցեցի, որ մենք ակնկալում ենք, որ նրանք կառաջարկեն նոր տեսլական, որը կամրապնդի Թուրքիայի անդամակցության հեռանկարը։ Եվս մեկ անգամ ընդգծեցի, որ մեր ընդհանուր շահերը չպետք է պատանդ լինեն որոշ անդամների արատավոր օրակարգերին։ Մենք կարող ենք շարունակել մեր համագործակցությունը հաղթող-հաղթող բանաձևով և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Այսօր առավել, քան երբևէ, անհրաժեշտ է Թուրքիայի և ԵՄ-ի միջև ավելի ամուր և ինստիտուցիոնալ հարաբերություններ։ Որպես թեկնածու երկիր՝ Թուրքիան հավատարիմ է դրան»,- հայտարարել է Էրդողանը։

Նա հույս է հայտնել, որ ԵՄ առաջիկա գագաթնաժողովի որոշումները կնպաստեն Թուրքիայի ու ԵՄ-ի միջև Մաքսային միության վերականգնմանը, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ընթացակարգերի արագացմանը՝ մինչև առանց վիզայի ռեժիմի համաձայնության ձեռքբերում։

Ըստ Էրդողանի՝ այսօր տեղի ունեցած հանդիպմանը Եվրահանձնաժողովի նախագահի հետ մանրամասն քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները։

«Թուրքիան ու Եվրամիությունը կիսում են այն տեսակետը, որ անհրաժեշտ է պահպանել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը երկրում ներառական կառավարության ձևավորմամբ»,- ասել  է Թուրքիայի նախագահը։

Նշելով, որ Դամասկոսում Թուրքիայի դեսպանատունն ավելի քան 12 տարի անց վերագործարկվել է, Էրդողանն ասել է. «Ե՛վ ԻԼԻՊ-ի, և՛ PKK-ի դեմ պայքարն ու դրա ընդարձակումը մեր հանդիպման հիմնական հարցերից մեկն էր։ Թուրքիան միակ երկիրն է և ՆԱՏՕ-ի միակ դաշնակիցը, որը դաշտում հաղթել է երկու ահաբեկչական կազմակերպություններին։ Մենք հաստատ թույլ չենք տա, որ այդ կազմակերպությունները ծաղկեն։ Մեր տարածաշրջանի ապագայում նրանց համար տեղ չկա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի