Մեղրի համայնքին է վերադարձվել շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազություն

Լուրեր

28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
Բոլորը

Սյունիքի մարզի Մեղրի համայնքին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցի հիման վրա կայացված վճիռները մտել են օրինական ուժի մեջ։

«Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազության պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցերի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճիռները մտել են օրինական ուժի մեջ:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել է Դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Վճռով անվավեր էին ճանաչվել Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում գտնվող՝ 0.9 հա, 0.2 հա, 0.4 հա և 0.6 հա մակերեսով հողամասերի վերաբերյալ 2016 թվականի մայիսի 16-ի և 2016 թվականի հունիսի 20-ի աճուրդները:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի վճռով՝ բավարարվել էր Դատախազության մեկ այլ հայցը: Վճռով անվավեր էր ճանաչվել 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր էին ճանաչվել Սյունիքի մարզի Ալվանք համայնքում գտնվող՝ 0.2 և 0.5 հա մակերեսով հողամասերի վերաբերյալ Ալվանք համայնքի ղեկավարի՝ 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 17-Ա և 18-Ա որոշումները, Ալվանք համայնքի և ֆիզիկական անձի միջև 2014 թվականի հուլիսի 15-ին կնքված առուվաճառքի պայմանագրերը, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ֆիզիկական երկու անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

2026 թվականի փետրվարի 11-ին, 16-ին և 17-ին Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող 6 հողամասերի նկատմամբ Կադաստրի կոմիտեում կատարվել է Մեղրի համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում»,- ասված է հրամանագրում։