Թուրքիայի հակաահաբեկչական ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայի հարավային ափին կառուցվող «Աքքույու» ատոմակայանում աշխատող ՌԴ քաղաքացու։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության աղբյուրներին։ Նշվում է, որ տղամարդուն բռնել են ատոմակայանում կեղծ ինքնությամբ աշխատելու կասկածանքով, որը կառուցում է ռուսական «Ռոսատոմը» Միջերկրական ծովի ափին՝ Մերսին նահանգում։ Մերսինի ոստիկանությունը հայտնել է, որ թուրքական դատարանը պաշտոնապես կալանավորել է օտարերկրացուն։ Հաղորդագրության մեջ, …