Աշխարհազորի ձևավորումը տապալել եք, վստահություն չկա, որ կարող եք պաշտպանության նոր համակարգ ներդնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
17.12.2024 | 15:23ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։ Ընդդիմադիր պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը հակադարձեց՝ իշխանությունը տապալել է աշխարհազորի ձևավորումը։
«Աշխարհազորի ձևավորումը տապալել եք, հիմա վստահություն չկա, որ կարող եք տեղային պաշտպանության նոր համակարգ ներդնել, և այն հնարավոր է հետագայում աշխատի և աշխարհազորի ճակատագրին չարժանանա»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։