Թուրքիայի իրավապահ մարմինների հետաքննությունը չի հայտնաբերել ապացույցներ, որոնք հաստատում են ուժային կառույցներում երկրի իշխանությունների դեմ դավադրությունը, գրում է Hurriyet թերթը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ խորհրդակցություն էր անցկացրել հետախուզության և արդարադատության նախարարության ղեկավարների հետ՝ նախազգուշացնելով հնարավոր հեղաշրջման փորձի մասին։ Մինչ այդ, Անկարայի անվտանգության վարչության ոստիկանները հանցավոր կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով ազատվել …