ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Չեռնոգորիայում հրաձգության հետևանքով զոհերի հարազատներին ու երկրի կառավարությանը
Քաղաքականություն
03.01.2025 | 14:21ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Չեռնոգորիայում հրաձգության հետևանքով զոհերի հարազատներին ու երկրի կառավարությանը։
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և Չեռնոգորիայի կառավարությանը, լիակատար ապաքինում ենք մաղթում Ցետինայում տուժածներին»,-ասված է X-ի միկրոբլոգում ԱԳՆ-ի գրառման մեջ։