Հարավային Կորեայի նախագահին քննիչները չեն կարողացել ձերբակալել թիկնապահների դիմադրության պատճառով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարավկորեացի քննիչները, որոնք վարում են երկրի պաշտոնանկ արված նախագահ Յուն Սոկ Յոլի գործը, հունվարի 3-ի առավոտյան ժամանել են Սեուլի նստավայր՝ նրան ձերբակալելու, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Yonhap գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների քրեական հետախուզության ծառայության (CIO) և ոստիկանության աշխատակիցները Յունի նստավայր են ժամանել տեղական ժամանակով ժամը 7.20-ի սահմաններում։ Ժամը 8.00-ի սահմաններում 50 հոգանոց քննչական խումբը մուտք է գործել նստավայրի տարածք, սակայն արգելափակվել է զինվորականների կողմից։ Քննիչներին հաջողվել է ճեղքել զինվորականների երկու շարքերը, սակայն նրանց խոչընդոտել են Յունի թիկնապահները։

Նախագահական նստավայրի մերձակայքում կարգուկանոն պահպանելու համար ոստիկանությունը տեղակայել է 45 հատուկ նշանակության ստորաբաժանման 2,7 հազար աշխատակցի։ Յունի կողմնակիցները կոչ են արել «պաշտպանել նախագահին» և «չեղարկել իմփիչմենթը»։ Նրանցից ոմանք բախվել են ոստիկանների հետ։

Ի վերջո, քննիչները նախագահի թիկնապահների հետ երկար առճակատումից հետո հրաժարվել են նրան ձերբակալել։

Սեուլի Արևմտյան շրջանային դատարանը դեկտեմբերի 31-ին Յունի ձերբակալության օրդեր է տվել CIO-ին: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պաշտոնանկ արված նախագահը երեք անգամ չի ներկայացել հարցաքննության։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի