Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին նոր խորհրդարանի առաջին հանդիպմանը օտարերկրյա դեսպանների բացակայությունը բացատրել է որպես «վրացական քաղաքականության մեջ օտարերկրյա մասնակցության գործիքավորման անհաջող փորձ», փոխանցում է Newsgeorgia-ն: «Այսօր Վրաստանի քաղաքացիների կողմից ընտրված խորհրդարանի առաջին նիստն է։ Այս օրն առաջին հերթին մեր քաղաքացիների, նրանց ընտրած խորհրդարանի համար է։ Կառավարությունը, սահմանադրական մարմինները, ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները ներկա կլինեն խորհրդարանում, …

