2024 թվականին Ռուսաստանից ավելի քան 80 հազար միգրանտ է արտաքսվել

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչև 2024 թվականի դեկտեմբերի վերջն ավելի քան 80 հազար օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք են արտաքսվել Ռուսաստանից՝ միգրացիոն կանոնները խախտելու համար, գրում է Meduza-ն։

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Դաշնային հարկադիր կատարման ծառայության աղբյուրին, նշում է, որ 2024 թվականին Մոսկվայից և Մոսկվայի մարզից վտարվել է 23 հազար միգրանտ։ Դատարանները նրանց մեղավոր են ճանաչել Ռուսաստանի Դաշնություն մուտքի կամ երկրում գտնվելու կանոնների խախտման մեջ (վարչական օրենսգրքի 18.8-րդ հոդված): Այլ շրջանների տվյալները չեն հաղորդվում։

Համեմատության համար լրատվամիջոցը ներկայացնում է նախորդ տարիների միգրանտների արտաքսման տվյալները՝ չհստակեցնելով, թե որտեղից է դրանք ստացել։

Այսպես, 2023 թվականին Ռուսաստանից արտաքսվել է ավելի քան 44,2 հազար օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, իսկ 2022 թվականին՝ 26,6 հազար միգրանտ։

ՌԴ գլխավոր դատական ​​կարգադրիչ Դմիտրի Արիստովի խոսքով՝ 2017-2022 թվականներին Ռուսաստանից արտաքսվել է մոտ 200 հազար միգրանտ՝ միգրացիոն և աշխատանքային օրենսդրության խախտման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի