Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Քիշնևն աջակցում է վրաց ժողովրդին, որը պայքարում է Վրաստանի եվրոպական ապագայի համար, փոխանցում է Գրուզիա օնլայնը։ Մոլդովայի նախագահի մեկնաբանությունը հաջորդել է իր վրացի գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցի մասին տեղեկություններին։ «Ես հենց նոր խոսեցի Սալոմե Զուրաբիշվիլիի հետ Վրաստանի ընտրություններից հետո։ Մոլդովան աջակցում է ազատության, ժողովրդավարության ու եվրոպական ապագայի …

