Մորն է ուղարկել դստեր մերկ լուսանկարները ու հասցրել ինքնասպանության փորձի․ քրգործը դատախազը հանձնել է դատարան

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին իրավասու դատարան է հանձնել անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը հայտնելու միջոցով մեկ այլ անձի ինքնասպանության փորձի հասցրած Վ.Ա.-ի վերաբերյալ քրեական գործը։

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ա.-ն, 2020 թվականի օգոստոսից սիրային հարաբերություններ է ունեցել իգական սեռի անձի հետ, ձեռք է բերել և պահել նրա մերկ լուսանկարները: Հարաբերությունները դադարեցնելուց հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, նախապես տեղյակ լինելով, որ իգական սեռի վերոնշյալ անձի բջջային հեռախոսը գտնվում է նրա մոր մոտ, մորն է ուղարկել դստեր մերկ լուսանկարները:

Վերոնշյալ արարքի հետևանքով՝ իգական սեռի անձն իր կյանքին վերջ տալու նպատակով մեկանգամյա օգտագործման ածելիի միջոցով ձախ նախաբազկի հատվածում կատարել է կտրվածքներ:

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 5-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելը կամ պահելը), 162-րդ հոդվածի 1-ին մասով (արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության փորձի հասցնելը) և նույն թվականի դեկտեմբերի 23-ին քրեական գործը հանձնել իրավասու դատարան: