Իրանցի գեներալը խոսել է Սիրիայում ռազմավարական լուրջ պարտության մասին` ՌԴ-ին մեղադրելով բաց դաշտերը ռմբակոծելու մեջ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բրիգադային գեներալ Բեհրուզ Էսբաթին ասել է, որ Իրանը «մեծ պարտություն է կրել» Սիրիայում, սակայն դեռ կփորձի գործել երկրում։ Նրա ելույթի ձայնագրությունը հրապարակել է Abdi Media-ն, որին ուշադրություն է դարձրել The New York Times-ը (NYT):

Պարբերականի համաձայն՝ գեներալն անցյալ շաբաթ ելույթ է ունեցել Թեհրանի մզկիթներից մեկում։ Ըստ հրապարակման՝ նրա ելույթը «կտրուկ հակասում է» Իրանի ղեկավարության հայտարարություններին, որոնք «շաբաթներ շարունակ փորձել են նվազեցնել ռազմավարական կորուստների մասշտաբները» Սիրիայում։ Էսբաթին մեղադրել է Ռուսաստանին իր պնդումներով Իրանին մոլորության մեջ գցելու համար, թե «ռուսական ինքնաթիռները ռմբակոծում էին սիրիացի ապստամբների դիրքերը, երբ իրականում նրանք ռումբեր էին նետում բաց դաշտերում»։

2024 թվականին, երբ Իսրայելը հարվածներ էր հասցնում Սիրիայում իրանական օբյեկտներին, Ռուսաստանն «անջատել է ռադարները՝ արդյունավետորեն նպաստելով այդ հարձակումներին», ասել է իրանցի գեներալը։

Նա նաև հավելել է, որ Իրանի հարաբերությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ լարված են եղել նրա հրաժարականին նախորդող ամիսներին:

«Չեմ կարծում, որ Սիրիայի կորուստը հպարտանալու բան է։ Մենք պարտություն կրեցինք, և պարտությունը շատ ուժեղ էր։ Շատ ուժեղ հարված ստացանք, և դա շատ դժվար էր»,- ասել է Բեհրուզ Էսբաթին:

Հիշեցնենք՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը դեկտեմբերին տապալեց Բաշար Ասադի իշխանությունը։ Վերջինն ընտանիքի հետ ապաստանել է Ռուսաստանում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի