Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Այս մասին Factor TV-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Մինչ այս, հանդիպման մասին տեղեկությունը հաստատել էր նաև պաշտոնական Բաքուն։ Պաշտոնական Բաքուն հաստատում է՝ վաղը տեղի կունենա Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումը

