Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել Ուկրաինայի դեմ ռուս զինվորականների այսօրվա զանգվածային հարվածի մասին՝ այն անվանելով «ամենախոշորներից մեկը»․ հարյուրից ավելի տարբեր տեսակի հրթիռներ և մոտ հարյուր «Շահեդ»-ներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ինչպես ռուսական նախորդ հարվածներից շատերը, այս մեկը նույնքան ստոր է, թիրախավորում է կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքները մեր շրջանների մեծ մասում՝ Խարկովի մարզից և …

