Ազգային ժողովում էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթներին։ Նրա խոսքով՝ Ղազարյանը մոտենում է ամբիոնին և դիմում երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին, սակայն չի հիշատակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունը։ «Մի հատ տենց պատգամավոր ունեինք նախորդ գումարման Ազգային …

