ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է նախօրեին Վաշինգտոնում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը՝ հարցադրում անելով՝ արդյո՞ք Հայաստանի կողմից ստորագրված փաստաթղթերը չեն հակասում այլ գործընկերների ու միջազգային կառույցների առջև արդեն իսկ ստանձնած պարտավորություններին, ինչպես, օրինակ, ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին։ «Մտավախություն ունեմ, որ Հայաստանի ներկայացուցիչների գլխապտույտ գործունեությունը բոլորի հետ և …

