Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական հետախուզության վարչության ղեկավար Ահարոն Հալիվան հրաժարական է տվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելցի զինվորականների՝ ապրիլի 22-ի առավոտյան տարածած հայտարարությունը։ Հալիվան 2023 թվականին ստանձնել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը կանխելու զինվորականների ձախողման պատասխանատվությունը: «Մենք ձախողեցինք մեր ամենակարևոր առաքելությունը, և ես՝ որպես ռազմական հետախուզության ղեկավար, կրում եմ ձախողման ամբողջ պատասխանատվությունը»,- ասել …