Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերը «Կասպյան երկինք 2024» համատեղ մարտավարական զորավարժություններ են անցկացրել՝ հակաօդային պաշտպանության կազմակերպման նպատակով, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Զորավարժությունները տեղի են ունեցել 2024 թվականի պատրաստության պլանի համաձայն, որը հաստատվել է ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի կողմից։ Նշվում է, որ զորավարժություններում ներգրավված է եղել անձնակազմի 300 անդամ, կառավարման նավեր, մարտական և պարեկային նավեր, նավակներ, …