Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման և ուժի կիրառման նոր ստանդարտի գործարկման վերաբերյալ հարցեր

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի 15-ին ընդունել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարները շնորհակալություն են հայտնել ամերիկյան կողմին՝ ՆԳ նախարարության հետ ձևավորած բազմաշերտ համագործակցության համար, կարևորել են համատեղ գրանցած շոշափելի արդյունքները, ընդգծել դրանք առաջիկայում ավելի համակարգային դարձնելու հեռանկարները՝ փոխգործակցության ընդլայնման միջոցով։

Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցությանը, ինչպես նաև կիբեռհանցավորության դեմ պայքարի գործիքակազմերին, արդի ծրագրային ապահովումներին և օրենսդրական դաշտի կատարելագործմանը։

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները, ուժի կիրառման նոր ստանդարտի գործարկման, ծառայողների հատուկ պատրաստվածության և վերապատրաստումների վերաբերյալ հարցերը։

Կողմերն ընդգծել են նախարարության ենթակա մարմինների տարածքային ստորաբաժանումներում անձնակազմի կողմից հանրային հաղորդակցության և իրազեկման ապահովման կարևորությունը, ինչը բարեփոխումների համատեքստում ռազմավարական և առանցքային բաղադրիչներից է։

Անդրադարձ է կատարվել նաև Պարեկային ծառայության տեխնիկական համալրվածությանը, անձնակազմի շարունակական վերապատրաստումներին և ծառայությանը վերաբերող հարցերին։

Քննարկվող թեմաների շրջանակում էին նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի ինստիտուցիոնալացումը, թվային գործիքակազմերի և կատարողականի գնահատման մեխանիզմների ներդնումը։