Բաքվում այսօր տեղի կունենա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու քրգործերով առաջին դատական նիստը

Լուրեր

06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Բաքվում այսօր՝ հունվարի 17-ին կմեկնարկի Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատական գործընթացը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է գլխավոր դատախազի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 16-ին և դիտարկման համար ուղարկվել Բաքվի զինվորական դատարան։

Դատարանը քննելու է 15 անձի նկատմամբ գործ՝ ընդհանուր 2,548 դրվագով։ Նշվում է, որ այդ 15 անձինք են՝ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սակահյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալահվերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլ Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը։ Նրանց նկատմամբ գործեր են հարուցվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 100, 102, 105, 106, 107, 110, 112, 113, 114, 115, 116, 118, 120, 192, 214, 214-1, 218, 221, 228, 227, 270 հոդվածներով։

Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական հետաքննություն է անցկացրել, իբր, «Ադրբեջանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ կատարված ագրեսիայի, օկուպացիայի, ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով և շատ այլ հանցագործությունների» դրվագներով։

2024 թվականի մայիսին, Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ, 1987-ից 2024 թվականներին տարբեր քննչական մարմինների կողմից քննված 1389 քրեական գործ միավորվել է մեկ վարույթում։

Էմմա Չոբանյան