Միայն 2024 թվականին լրագրողների և լրատվամիջոցների դեմ երեքական հայց է ներկայացվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից։ Այս մասին ԽԱՊԿ տարեկան զեկույցի ամփոփման ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ «Այնինչ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շեշտում էր, որ առավել հանդուրժող պետք է լինեն պաշտոնատար անձինք և զսպվածություն ցուցաբերեն …

