«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» տեղափոխվող «Գավառի մանկատան» սաները ԱՍՀ նախարարի հետ ծանոթացել են կենտրոնի պայմաններին

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Գավառի մանկատան» սաներն, ովքեր առաջիկայում տեղափոխվելու են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի և կազմակերպության «Կոտայք» մասնաճյուղի տնօրեն Ռուբիկ Փաշինյանի հետ շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին, մատուցվող ծառայությունների շրջանակին, տվել իրենց հուզող հարցերն ու ստացել պատասխանները։

Ինչպես  տեղեկանում ենք ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, երեխաներին ներկայացվել է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի պատմությունը, կազմակերպության կողմից մատուցվող խնամքի տեսակները, մանկատան և կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների տարբերությունները՝ մասնավորապես այն, որ երեխաներն այստեղ ապրելու են ընտանեկանին մոտ միջավայրում՝ առանձնացված տներում (առավելագույնը 6 անձ)՝ «ՍՕՍ ընտանիքներ»-ում կամ «ՍՕՍ մայրեր»-ի խնամքին։

Խնամքի ձևը լինելու է ընտանեկանին առավելագույնս մոտ. երեխաներն այստեղ խնամք են ստանալու մինչև 18 տարեկանը լրանալը, որից հետո նրանք անցնելու են ուղեկցող անկախ բնակության փուլ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ և ուղղորդմամբ։

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվում են այլընտրանքային խնամքի հետևյալ ծառայությունները՝ ընտանեկան տիպի խնամք, երկարաժամկետ և ճգնաժամային, խնամք՝ ինտեգրված ընտանիքներում, խնամք՝ խնամատար ընտանիքներում, ուղեկցող անկախ բնակության փուլ։ Կարիքի գնահատումն ու անհատական զարգացման պլանի կազմումն իրականացվում է երեխայի հետ՝ հաշվի առնելով նրա կարիքներն ու հնարավորությունները։

Երեխաները հաճախում են համայնքային դպրոց, օգտվում բուժհաստատությունների և համայնքային ծառայություններից։ Ըստ անհրաժեշտության, ստանում են հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի ծառայություններ։ Կրթությունից հետ մնացած երեխաների հետ աշխատանքում ներգրավվում են մանկավարժներ։

Երեխաների համար կազմակերպվում են բազմաթիվ դասընթացներ՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, գենդերային հավասարությանը, մասնագիտական կողմնորոշմանը. կազմակերպվում է ամառային հանգիստ։