Նոյեմբերի 14-ին, ժամը 11:43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ բնակարանում գազի բալոններից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ …

