ԱՊՀ ղեկավարը հայտարարել է, թե «Հայաստանի համար դժվար կլինի առանց ԵՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակում համագործակցության»

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Հայաստանի համար դժվար կլինի առանց ԵՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակում համագործակցության, ՌԻԱ Նովոստիին ասել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Իրականությունը սա է. Հայաստանին դժվար կլինի առանց ԱՊՀ երկրների, առանց ԵՏՄ-ի, ԱՊՀ-ի շրջանակում համագործակցության: Ինչո՞ւ անհարկի բարդություններ, դժվարություններ ստեղծել Հայաստանի ժողովրդի համար, ԱՊՀ երկրները և Բելառուսը, որքան գիտեմ, պատրաստ են օգնել Հայաստանին պահպանել այդ փոխգործակցությունը»,- նշել է Լեբեդևը։

Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանը կվերադառնա ԱՊՀ շրջանակում լիարժեք համագործակցության։

Խոսելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին վերջերս ստորագրված փաստաթղթի և ԵՄ-ին միանալու Երևանի ծրագրերի մասին՝ ԱՊՀ գլխավոր քարտուղարը նշել է, որ բազմաթիվ փաստաթղթեր ստորագրվում են, բայց հետո չեն իրականացվում։

«Բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվում, բայց ոչ բոլորն են իրագործվում, հետո կյանքն իր շտկումներն է անում»,- ասել է Լեբեդևը։

Հիշեցնենք՝ հունվարի 24-ին Հայաստանի խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հանրապետության՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի