Կասպից ծովում այսօր մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է տեղի ունեցել։ Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ առաջին ցնցումների ուժգնությունը (դեկտեմբերի 26, տեղական ժամանակով ժամը 02:03) կազմել է 3 բալ: Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 63 կիլոմետր խորության վրա: Եվս մեկ երկրաշարժ տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ի առավոտյան ժամը 07:28-ին։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել …

