Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի և Նորվեգիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը ՀՀ-ի համար կարևոր հարցերում

Լուրեր

08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Բոլորը

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության խորհրդարանի (Ստուրտինգետ) արտաքին հարաբերությունների և պաշտպանության մշտական հանձնաժողովի՝ տարբեր կուսակցություններ ներկայացնող անդամների հետ:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Նորդիկ-բալթյան խմբի երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկային, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի։

«Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ կան Հայաստանն ու Նորվեգիան միմյանց կապող կարևոր ընդհանրություններ, այդ թվում՝ Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական գործունեությունն ու ժառանգությունը, ժողովրդավարության սկզբունքների նկատմամբ ամուր նվիրվածությունը։

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Նորվեգիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը, ՀՀ համար կարևոր հարցերում, մասնավորապես ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության առնչությամբ հստակ դիրքորոշումը։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացին ու հեռանկարներին։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումները, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակման ՀՀ տեսլականը։ Վերջինիս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։