Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում երկամյա դադարից հետո մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան երեք քաշային կարգերի մարզիկները: Տղամարդկանց 55 կգ քաշային կարգում մասնակցում էր մեկ մարզիկ` Վոլոդյա Սարգսյանը: Նա պոկեց 96 կգ և հրեց 120 կգ: Երկամարտում հավաքելով 216 կգ` Վոլոդյա Սարգսյանը դարձավ Հայաստանի չեմպիոն: …

