Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն մեկնաբանել է ՌԴ Կուրսկի շրջանում տեղի ունեցող իրադարձությունները։ «Ցանկացած էսկալացիայի, հրետակոծության, ռազմական գործողությունների, հարկադիր տարհանման և կյանքի նորմալ ձևերի ոչնչացման հիմնական պատճառը, ներառյալ հենց Ռուսաստանի Դաշնության տարածքներում, ինչպիսիք են Կուրսկի և Բելգորոդի շրջանները, Ռուսաստանի ագրեսիան է: Սա ներառում է օտար տարածքներ զավթելու փորձերը և միջազգային իրավունքի նորմերի անտեսումը, …