ԵՄ-ն վճռական պատասխան կտա Թրամփի կողմից պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերի սահմանմանը

Լուրեր

10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
Բոլորը

Եվրամիությունը վճռական պատասխան կտա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից պողպատի և ալյումինի ներկրման համար հատուկ մաքսատուրքերի սահմանմանը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես խորապես ափսոսում եմ Եվրոպայից պողպատի և ալյումինի արտահանման համար մաքսատուրքեր սահմանելու՝ ԱՄՆ որոշման համար»,- ասել է նա Բրյուսելում։

Պաշտոնյան հավելյալ վճարումներն անվանել է անօրինական և վնասակար Եվրամիության համար։

«Դրանք անպատասխան չեն մնա և կհանգեցնեն վճռական ու համաչափ հակաքայլերի»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը գործելու է՝ իր տնտեսական շահերը պաշտպանելու համար և իր երկրներում կկանգնի աշխատողների, ընկերությունների և սպառողների կողքին։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ միջոցներ է ձեռնարկելու ԵՄ-ն։ Ըստ dpa-ի՝ հավանական է համարվում, որ հատուկ տուրքերը կվերականգնվեն ամերիկյան արտադրության ջինսերի, վիսկիի, մոտոցիկլետների, գետնանուշի կարագի և այլ ապրանքների ներմուծման վրա։ Մաքսատուրքերը, որոնք սահմանել էր ԵՄ-ն՝ ի պատասխան Թրամփի՝ իր նախորդ պաշտոնավարման ընթացքում եվրոպական պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերի համար, կասեցվել էին Բայդենի վարչակազմի հետ համաձայնությամբ։

Առևտրի և տնտեսական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը Եվրախորհրդարանում հայտարարել է, որ ԵՄ-ն ներկայում ուսումնասիրում է Թրամփի պատժիչ միջոցների մասշտաբները, ինչից հետո հակաքայլեր կձեռնարկի։

Նա նաև ընդգծել է, որ Բրյուսելը պատրաստ է բանակցությունների և երկու կողմերի համար շահավետ լուծումներ փնտրելու։

Նախօրեին Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել ԱՄՆ ներմուծվող պողպատի և ալյումինի համար 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի