Վրաստանում ոստիկանները խուզարկություններ են իրականացնում ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում։ Այս մասին հայտնել են «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը և Tbilisi life տելեգրամ ալիքը, փոխանցում է Current time-ը։ Մասնավորապես, ոստիկանները մտել են «Ախալի», «Դրոա», «Գիրչի» կուսակցությունների գրասենյակներ, ինչպես նաև «Միասնություն-Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության երիտասարդական կազմակերպության գրասենյակ։ Ձերբակալվել են ընդդիմադիր «Ախալի» կուսակցության հիմնադիրը, «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիան …

