Մխիթար Հայրապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 14-ին ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորությամբ․ տեղեկացնում են ԲՏԱ-ից։

Հանդիպմանը ներկա են գտնվել նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանն, ինչպես նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն ու այլ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններն ու առաջնահերթություններն, առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը միտված ՀՀ  կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը:

Նախարար Հայրապետյանը ներկայացրել է նաև նախարարության կողմից իրականացված և նախատեսվող օրենսդրական բարեփոխումներն ու ծրագրերը, անդրադարձել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականցվող տարբեր ծրագրերին՝ մասնավորապես «Ինժեներական քաղաք» նախաձեռնությանն, ինչն ըստ նախարարի համագործակցության լավագույն օրինակներից մեկն է, և հույս հայտնել, որ առաջիկայում համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն:

Ռոլանդ Փրայսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել է Համաշխարհային բանկի առանցքային ծրագրերը, մասնավորապես տարածաշրջանում իրականացվող նախագծերն ու նախանշվող ծրագրերն, այդ համատեքստում անդրադառնալով Հայաստանի՝ այդ ծրագրերում ներգրավվելու հնարավորություններին:

Քննարկման առանցքում են եղել նաև օրակարգային մի շարք հարցեր՝ դրանց թվում կիբեռանվտանգության, թվային նույնականացման, ամպային քաղաքականության և լայնաշերտ ինտերնետային կապի զարգացման ուղղություններով:

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա քայլերի և համատեղ ծրագրերի շուրջ՝ նպատակ ունենալով խորացնել ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի և Համաշխարհային բանկի համագործակցությունը։